Հայաստնում «Դեղերի մասին» օրենքի նոր փոփոխություններ են մշավվում: Ինչպես NEWS.am-ին ասաց Հայաստանի դեղ արտադրողների եւ արտահանողների միության նախագահ Սամվել Զաքարյանը, օրինագիծը հաշվի է առնում վերջին տարիներին եվրոպական եւ միջազգային իրավական դաշտում կատարված փոփոխությունները:
«1998թ-ին ընդունված հին օրենքն իր ժամանակի համար վատը չէր, սակայն դեղագործությունը շատ արագ է զարգանում»,-բացատարեց Զաքարյանը: Մասնավորպես, նոր օրինագիծով նախատեսվում են միջազգային GMP «պատշաճ արտադրական պրակտիկա» եւ GDP «տարածման պատշաճ պրակտիկա» հասկացությունները: Կառավարության կարգի մակարդակով GMP-ն Հայաստանում ի հայտ է եկել 2010 թ. նոյեմբերին, երբ բոլոր դեղարտադրողներին պատվիրել են մինչեւ 2013 թ-ը GMP –ի համապատասխան սերտիֆիկացվել:
Հիմա արդեն օրենքի մակադակով մտցվում են արտադրության պատշաճ պրակտիկայի, պահպանման, տարածման, լաբորատար, կլինիկական, եւ դեղաբույսերի հավաքման հասկացությունները:
Սրա հետ միաժամանակ, ըստ Ս. Զաքարյանին, պետք է նաեւ դեղերի պետական գնումների վերաբերյալ օրենսդրության մասին մտածել. դեղերի համար ցածր գինը չպետք է որոշիչ լինի. «Շատ կարեւոր է որակի եւ գնի հարաբերակցությունը: Եթե հիվանդին առաջարկվի չինական եւ գերմանական դեղորայք, ո՞ րը նա կընտրի»:
Ընդհանուր առամամբ, ավելացրեց նա, հաշվի առնելով երկրի ղեկավարի ուշադրությունը դեղերի շուկայի նկատմամբ եւ այդ ոլորտում թերությունները շտկելու նրա կարգադրությունը, պետք է նոր բարեփոխումներ ակնկալել դեղագործության ոլորտում պետգնումների առումով:





























