ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող «գոմեշի մսի» պայմանական անունը կրող քրեական գործում ՀՀ ԶՈԻ շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը որեւէ կարգավիճակով ներգրավված չէ։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը, որի թղթակցի հարցին այդպես է պատասխանել  ՊՆ քննչական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը:

 «Խոսքը բանակի համար գնված գոմեշի մսի հայտնի պատմության մասին է, որի վերաբերյալ նույնիսկ Սերժ Սարգսյանը հրապարակային ելույթ ունեցավ, ուղղակի մեղադրելով ԶՈԻ շտաբի պետի տեղակալին` մատակարարից 200 հազար դոլար, իբր, պարտք վերցնելու համար: Սպասվում էր, որ կոռուպցիայի դեմ հատկապես «վիրահատական միջոցներով» պայքարի այս փուլում Արշալույս Փայտյանը կդառնա առաջին «վիրահատվողը» կամ գոնե առաջիններից մեկը: Բայց նա, ինչպես նշեցինք, նույնիսկ որպես վկա ներգրավված չէ քրգործում»,–գրում է «Հայկական ժամանակը»։