Դեռեւս 2005թ. պետեկամուտների այն ժամանակվա ղեկավար Արմեն Ավետիսյանը 300 000 ԱՄՆ դոլարով Ալբերտ Երիցյանից գնեց ծաղկաձորյան նրա տունը՝ իր տարածքով։ Այդ մասին գրում է «Հայացք» թերթը։
«Փաստաթղթերը ձեւակերպելուց հետո, հենց հաջորդ օրը, խոշոր տեխնիկայով հիմնահատակ քանդեց Երիցյանի տունը եւ սկսեց կառուցել նորը։ Մեր աղբյուրների հավաստմամբ, գնելու հիմնական նպատակը ՀՀ ապագա նախագահ Սերժ Սարգսյանին հարեւան դառնալն է եղել։
Հետաքրքիր է, որ ժամանակին ոստիկանության բարձր պաշտոն վարողներից շատերը գրոշներով հսկայական տարածքներ են սեփականաշնորհել այս գայթակղիչ անկյունում եւ Սեւանի ազգային պարկի տարածքում։ Օրինակ, ոստիկանության 6-րդ վարչության նախկին պետ Արկադի Բալայանը, նրա տեղակալ Գագիկ Մազմանյանը հսկայական հեկտարներով «յուղոտ պատառներ» են ձեռք բերել»,- գրում է «Հայացքը»։





























