«Նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից վնասներն ավելի շատ կլինեն, քան օգուտը»,- երեկ լրագրողներին ասել էր «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, հիշեցնում է «Իրավունք» թերթը։

«Իսկ թե ի՞նչ հնարավոր վնասներ կլինեն նախագահական ընտրությունների ժամանակ ԼՏՊ-ի առաջադրման արդյունքում, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանից, սակայն.

- Ստյոպա Սաֆարյանն ո՞վ ա, որ ես իրեն comment անեմ։ Քանի անգամ կարելի է ասել։ Դուք ասում եք մի մարդու մասին, որին չեմ էլ ճանաչում։
- Բայց պարոն Բագրատյան, պետք չէ մեկնաբանել, մենք Ձեզ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնարավոր վնասներից եւ օգուտից էինք հարցնում։
-   Բայց այդ խոսքը ծագել է Ստյոպա Սաֆարյանից, չեմ ուզում պատասխանեմ։ Ընդհանրապես գեղեցիկ չի...»,- մեջբերում է «Իրավունքը»։