Թուրքիայի Մուլղա նահանգի Բոդրումի շրջանի Թուրգութրեիսի քաղաքապետ Բիլալ Ադըգյուզելը եւ քաղաքային խորհրդի անդամները հայտարարել են, որ լքում են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, Բոդրումի Թուրգութրեիսի քաղաքապետն ու քաղաքային խորհրդի անդամները Facebook-ում քաղաքապետարանի էջում տեղադրել են հայտարարություն՝ շեշտելով, որ կուսակցության մեջ դադարեցնում են իրենց գործունեությունը։
«Մենք չեն ուզում լինել շրջանի ղեկավարության անհաջող եւ անհավասարակշիռ գործողությունների մասնակիցը»,-նշվել է իշխող կուսակցությունը լքած անդամների հայտարարության մեջ։




























