Ստամբուլի Բաքրքյոյի ծանր հացագործությունների գործերով 6-րդ դատարանը 30 տարվա ազատազրկման է դատապարտել Դուրսուն Ջ.-ին՝ իր հարազատ աղջկան 5 տարեկանից սկսած 9 տարի բռնաբարելու  համար։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  2011-ի սեպտեմբերին Ստամբուլի Էսենյուրթի շրջանում ապրող ընտանիքի 14-ամյա աղջնակը մորը ստիպել է միասին գնալ ոստիկանատուն, որտեղ պատմել է, թե հայրն իրեն 5 տարեկանից սկսած բռնաբարում է։ Հայրն անմիջապես ձերբակալվել է, սակայն դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ աղջիկը կույս է, որից հետո հորն ազատ են արձակել, գործը՝ կարճել։

Մայրն աղջկան տարել է փորձառու գինեկոլոգի մոտ, որտեղ պարզվել է, որ աղջկա կուսաթաղանթն առաձգական է եւ հարաբերության ժամանակ չի պատռվում։ 14-ամյա աղջիկը մորեղբորն է հայտնել իրավիճակի մասին՝ խնդրելով գաղտնի տեսախցիկ։ Այնուհետ մորեղբոր ուղարկած ժամացույց-տեսախցիկով գաղտնի նկարահանել է, թե ինչպես է հայրն իրեն բռնաբարում եւ այդ տեսագրությունը հանձնել ոստիկանություն։

Դատարանը հորը դատապարտել է բռնաբարության համար նախատեսված ամենածանր պատժաչափով՝ 30 տարի ազատզրկման։