Նոյեմբերի 29-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտ վթար է եղել, կա տուժած:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 20 ՕՍ 784 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված  Ռ. Մովսիսյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել գազատար խողովակի սյանը:

Մինչ փրկարարների ժամանումը` Եղեգնաձորի բժշկական կենտրոն տեղափոխման ճանապարհին Ռ. Մովսիսյանը մահացել է:

Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ: