Դեկտեմբերի 4-ին, ժամը 07.15-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շիրակի փողոցի 1-ին շենքի թիվ 2 բնակարանում հրդեհ է բռնկվել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը հիշյալ տանը հայտնաբերել է 1933 թ. ծնված Լենա Մատինյանի դիակը:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ հրդեհն առաջացել է վերմակը էլեկտրական սալիկի վրա ընկնելու հետեւանքով:
Հրդեհաշիջմանը մասնակցել է մարտական 1 հաշվարկ:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:




























