Դավիթաշենի կամրջից դեռ  մեկ ժամ առաջ մոտ 20 տարեկան մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Դավիթաշենի բաժնից:

Ահազանգը ստանալուն պետս ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Դեպքի վայրում են նաեւ Արտակարգ իրավիճակների փրկարարները: Նրանք համատեղ ուժերով շարունակում են երիտասարդին համոզել, որ նա ինքնասպանություն չգործի: Նրա ինքնությունը դեռ չի ճշտվել: