Անձնական խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք…

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրականացնելու արդյունքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դավիթ Մալյան փողոցի թիվ 2 շենքի բակից  բերման են ենթարկել 1995 թ. ծնված Սուրեն Պողոսյանին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե անձնական խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք, որում տեղադրված էր ատրճանակին հարմարեցված 1 փամփուշտ, իսկ տաբատի աջ եւ ձախ գրպաններից՝ նույնատիպ մեկական փամփուշտ:

Ըստ Ս. Պողոսյանի հայտարարության` ատրճանակին նմանվող սարքը պատրաստել է տնային պայմաններում, իսկ փամփուշտները գնել է «Դինամո» մարզահամալիրին կից շուկայից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: