Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչն այսօր` դեկտեմբերի 7-ին ցավակցական նամակ է հղել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նամակում մասնավորապես ասվում է՝
«Հարգելի պարոն նախարար
Ինձ համար աննկարագրելի ցավ է լսել, իմ սիրելի գործընկեր եւ ընկեր դեսպան Կարինե Ղազինյանի վաղաժամ մահվան մասին:
Կարինեն իհարկե տաղանդավոր դիվանագետ էր եւ որպես Արտաքին գործերի փոխնախարար նա մեծ ներդրում ունի Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում: Բայց նա նաեւ հիանալի անձնավորություն էր, մարդ ում հետ աշխատելը հաճույք էր: Նրա էներգիան, հմայքը եւ նվիրվածությունը գործին մեծ ազդեցություն ունեցան Լոնդոնում նրա գտնվելու հենց առաջին օրվանից: Այս տարի նոյեմբերին նրա շնորհիվ Լոնդոնում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ նվիրված հայ-բրիտանական հարաբերությունների հաստատման 20 ամյակին: Նա լեցուն էր գաղափարներով եւ անվերջ մտածում էր մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացման մասին:
Խնդրում եմ ընդունեք իմ եւ Հայաստանի ու Լոնդոնի իմ գործընկերների ցավակցությունը Կարինեի վաղաժամ մահվան կապակցությամբ: Մեր մտքերը նրա ընտանիքի անդամների եւ ընկերների հետ են»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























