Ոստիկանության համակարգում շարունակվում են կադրային վերադասավորումները: NEWS.am-ի տեղեկություններով` այսօր` դեկտեմբերի 7-ին աշխատանքից ազատվել է Նոր Նորքի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանը:

Նա տեղափոխվել է կադրային ռեզերվ, իսկ իր փոխարեն դեռ նշանակում չկա: Նշենք, որ վերջինս Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրեց ընդամենը երկու ամիս առաջ: