Ինը տարվա անպտղությունից հետո 27-ամյա Թերմինե Ղեւոնդյանը այսօր` դեկտեմբերի 7-ին, «Մոր եւ մանկան» առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում եռյակ է ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Մոր եւ մանկան» կենտրոնից:
Ծնվել է երկու տղա, մեկ աղջիկ: Աղջկա քաշը 1 կգ 430 գ է, տղաներից մեկինը` 1 կգ 630գ, մյուսինը` 1կգ 530գ: Գյումրեցի ծնողները որոշել են տղաներից մեկին անվանել Գրիգոր, մյուսին` Արկադի, իսկ դստերը` Լիլիա: Կինը հղիացել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով:
Եռյակի հայրը`35-ամյա Ժիրայր Գալստյանն է, ով զինվորական է: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ անչափ ուրախացել է, որ 35 տարեկանում հայր է դարձել, այն էլ` երեք երեխաների: Նրա համար անակնկալ էր եռյակի ծնվելը: «Աշխատելու եմ առաջին հերթին լինել լավ հայր, իսկ թե ոնց կպահեմ` Աստված գիտի»,- ասաց նա` հավելելով, որ դեռ չի տեսել մորը եւ երեխաներին:





























