Պարույր Հյյրիկյանը չի կարող չմասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու: Այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ ամենամեծ իրավուքները ինքը ունի:

«Ամենալավ տան տեր կարող է լինել այդ տունը կառուցողը»,- ասաց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ իրենք մտածում են այդ խոսքերը դարձնել կարգախոս առաջիկա նախագահական ընտրություններում: Արձագանքելով դաշնակցության նախաձեռնությանը` Հայրիկյանն ասաց, որ այն շատ լավն էր, բայց մենք ընդամենը երկու ամիս ժամանակ ունենք եւ այդ քննարկումների արդյունքում կտեսնենք, որ ժամանակը ավարտվել է:

Խոսելով ընդդիմության միասնական թեկնածուի մասին` Հայրիկյանը նշեց, թե ինքը կողմնակից է ազգային համաձայնության թեկնածուին:«Երեկ մի քաղաքացի ինձ զանգահարեց, ասաց` ինչ լավ է մտածել: Նկատում եք, որ ստացվում է ազգային համաձայնության թեկնածու: Ես ասացի, չէ, չէի կամենա, որ լիներ ազգային համաձայնության, այլ լիներ սեւ թեկնածու: Որեւէ, մեկին վախեցնել չեմ պատրաստվում, ոչ էլ մտածում եմ, որ դա ճանապարհ է մեզ համար»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը: Նա նաեւ նշեց, թե որոշ մասնագետներ են գալու իրեն սատարելու համար: Հայրիկյանը կարծում է, թե միայնակ մասնակցելու դեպքում հավաքելու է քսան տոկոս, քանի որ այսօր լավագույն իրավիճակում է Սերժ Սարգսյանը, ով արդեն միավորված է մի շարք քաղաքական ուժերի հետ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am