Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 15.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:


























