Այսօր, ժամը 15:30-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրին միմյանց են բախվել Մերսեդես մակնիշի վրացական ABO 888 համարանիշի եւ Օպել մակնիշի 32ԼՕ 418 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով Իջեւանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 անձ՝ 1955 թվականին ծնված Սամվել Մարքսյանը, 1990 թվականին ծնված Ալբերտ Օրբելյանը եւ 1952 թվականին ծնված Ռուբիկ Հարությունյանը: Այլ մանրամասներ՝ առաջիկայում:

























