Տերյան փողոցում գտնվող «Աֆրոդիտե» կարաոկե ակումբում այսօր՝ դեկտեմբերի 10-ի կեսգիշերին ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ականատեսները NEWS.am-ին պատմել են, որ երիտասարդների միջեւ վիճաբանություն է ծագել, որի ընթացքում նրանցից մեկը գարեջրի շշով հարվածներ է հասցրել մյուսի գլխին: Վերջինիս մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ հարվածողին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ի դեպ, օրեր առաջ այստեղ եւս ծեծկռտուք է եղել հաճախորդների եւ ակումբի աշխատակիցների միջեւ: