Դեկտեմբերի 9-ին, ժամը 04.00-ին, Վարդանանց եւ Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել  «ՎԱԶ 2107»  եւ   «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ բախման հետեւանքով «ՎԱԶ 2107»-ի երկու ուղեւորուհիները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: