Որտե՞ղ է գործում նախկին ՕԵԿ անդամ, Արայիկ Հայրապետյանի՝ Լավանդայի Արայիկի կուսակցությունը: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Հիշեցնենք, որ գործարարը դեռ հոկտեմբերին էր հայտարարել, որ Գործարարների կուսակցություն է հիմնում, որի մեջ կմտնեն բիզնես գործունեություն ծավալող անձինք:
«Մենք ակտիվ գործունեություն կծավալենք Նոր տարվանից հետո»,-թերթի հարցադրմանը պատասխանել է Լավանդայի Արայիկը, ով չի ցանկացել հայտնել, թե ներկայումս քանի մարդ է անդամակցել այդ կուսակցությունը:
Հայտնի գործարարներից կա՞ն։ «Մենք հայտնիների համար չեն կուսակցություն հիմնում, մեր կուսակցությունը կազմված է լինելու հատկապես միջին եւ փոքր ձեռնարկատերերից։ Հայրապետյանը վստահեցրել է նաեւ, թե շատ հայտնիներ են արդեն հետաքրքրվել»,- գրում է «Հրապարակը»։




























