Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը շատ ուրախ է, որ իրեն լուրջ չեն ընդունում, քանի որ դա ցույց է տալիս ժողովրդի եւ քաղաքական դաշտի ինտելեկտուալ մակարդակը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսին ասաց նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը եւ ավելացրեց, որ ՅՈՒՆԵՍԿՈ-ն շատ լուրջ է վերaբերում Սասնա Ծռեր էպոսին:
«Ինձ համար վիրավորական կլիներ, որ լուրջ ընդունեին»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը: Հարցին, արդյոք իր հասցեին սպառնալիքներ, համագործակցության առաջրկություններ չեն եղել, նա բացասական պատասխան տվեց: Վարդան Սեդրակյանն ազդարարեց, թե իր հաղթանակով հաղթելու են երեք նախագահները` դառնալով իր խորհրդականները: Իսկ իր նախընտրական ծրագիրը` «Սասնա ծռեր» էպոսը դա ՀԱԿ, ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի էպոսը չի, այլ հայ ժողվրդի էպոսն է:
Հարցին, թե ինչպես է վերաբերում նախագահի թեկնածու Մարտին Սարգսյանին, ով այսօր հրավիրված ասուլիսին ասել է, որ Վարդան Սեդրակյանին է իրեն մրցակից համարում, էպոսագետն ասաց. «Նա երեկ զագահարել էր ինձ եւ հրավիրում էր իր ասուլիսին: Սակայն մերժեց`ի ասելով, որ մենք մրցակիցներ ենք, ինչին ի պատասխան ասաց, որ իր մրցակիցը Սերժ Սարգսյանն է: Այնպես, որ երեկ, ժամը 15:30-ի սահմններում լրիվ ուրիշ բան էր ասում»:




























