Երեւանի «Լամբադա» կամրջի տակ քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 11-ին, ժամը 11.42-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կամրջի տակից` հորանից, դուրս է բերվել միջին տարիքի անձը չպարզված քաղաքացի, ով հոսպիտալացվել է «Սբ. Գ. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

























