Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամների, մերձավորների եւ նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանին: