Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 12-ին, ժամը 01.46-ին։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, պարզվել է, որ տեղի է ունեցել վթար` հրդեհի բռնկումով: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Վազ-21015» մակնիշի 03 ԼՕ 790 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Անդրանիկ Ղազարյան ծնվ. 1977թ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.02-ին, մարվել` 02.17-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը եւ անվադողերը: Տուժածներ չկան: