Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք չի լռել, այլ պարզապես հարցազրույցներ չի տալիս, բայց աշխատում է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին հրավիրված ասուլիսին ասաց  «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Զոյա Թադեւոսյանը: 

Նրա խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը լռում է մեզ հետ, բայց չի լռում այն անձանց հետ, ում հետ աշխատում է: Զոյա Թադեւոսյանը չբացառեց ընդդիմության միավորումը միասնական թեկնածույի շուրջ: «Ի՞նչ է այդքան պատրաստ չենք, թե պատրաստ չենք իրար հարգելու եւ սիրելու: Ակնհայտ միասնական թեկնածու տեսնում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին»,- ավելացրեց Զոյա Թադեւոսյանը եւ հավատացրեց, որ ՀԱԿ-ը իրական ընդդիմություն է:

Խոսելով ՀԱԿ-ից հեռացածների մասին, նա նշեց, թե շատ կուզենար, որ դուսր եկածներից մեկը մի օր հանրահավաք անի եւ հանրահավաքին մասնկցի այնքան մարդ, որոքան օրինակ դեկտեմբերի 10-ի հանրահավաքին: Նրա խոսքով, դուրս  եկածները այսրոպեական փոփոխության կողմնակից են` վերցնեն բահ, լոմ եւ գնալ իշխանությունը գրավել, մինչդեռ ՀԱԿ-ը կողմնակից չէ ոչ սահմանադրական ճանպարհով փոփոխություններին:

Անդրադառնալով ՀԱԿ ներկյացուցիչների այն արտահայտությանը, թե պատրաստ են համգործակցել բոլորի հետ եւ անձը նշանակություն չունի, Զոյա Թադեւոսյանն ասաց. «Նրանք այդ իմաստով չեն ասել:Հակառակ դեպքում կնշանակի, որ Գեւորիկին կարող ենք դնել նախագահ»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am