Գյումրիի Կազաչի պոստ թաղամասի տներից մեկում երեկ` դեկտեմբերի 11-ին, ժամը 15.20-ին, հայտնաբերվել է 49-ամյա տղամարդու դիակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Տղամարդը 49-ամյա Սերոբ Թ-ն է, ով ինքնասպանություն է գործել` նախամուտքի դռնից պարանով կախվելու միջոցով:  Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: