Կանխվել է Կիեւյան կամրջից պատանու ինքնասպանության փորձը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 12-ին, ժամը 11.05-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, տեղում պարզվել է, որ մոտ 15 տարեկան անձը չպարզված մի քաղաքացի փորձել է ինքնասպանություն գործել: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` ինքնասպանությունը քաղաքացիների կողմից կանխվել է: Պատանին տեղափոխվել է ոստիկանության Երեւանի Մաշտոցի բաժին: