Հայաստանում ստեղծված իրավիճակը նմանվել է երիցուկային քաղաքականության` սիրո՞ւմ է, չի՞ սիրում, կդնի՞, չի՞ դնի: Իսկ դրա շուրջ ծավալված խոսակցությունները ով ում է սիրում, ով ում հետ սիրախաղ սկսեց, ով ինչ կարգի ֆլիրտ արեց, ով ում քցեց, ով ում տրվեց, Սուրեն Աբրահամյանին եւ «Հանրապետություն» կուսակցությանը չի վերաբերում: Այս մասին այսօր` դեկտեմբերրի 13-ին հրավիրված ասուլիսին ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը եւ ավելացրեց, որ պետության եւ ժողովրդի բարեկեցությանը դրանով չի պայմանավորված:
Հարցին` կառաջադրվի արդյոք «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը նախագահի ընտրություններին, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց` հրավիրելով դեկտեմբերի 21-ին կայանալիք «Հանրապետություն» կուսակցության պատմական համագումարին, որտեղ կտրվի այդ հարցի պատասխանը: Իսկ «պատմական» ասելով` Աբրահամյանը նկատի ուներ աշխարհի վերջի օրը: «Ինչպես ռուսն է ասում եսլի ումերեծ, տակ ս մուզիկոյ: Հետեւաբար մեր ընտրողին, համակիրներին մեկնկ չթողնել»,- կատակեց Սուրեն Աբրահմյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























