Արագածոտնի մարզի որոշ հողատարածքներ պետք է ընդգրկվեն Ապարանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում։ ՀՀ կառավարությունն այսօր` դեկտեմբերի 13-ին, հավանություն է տվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի առաջարկությանը` փոփոխություններ կատարել  «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում:

Ցավոք` ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (e-gov.am) կառավարության որոշման նախագծի տեքստն ու հավելվածները տեղադրված չեն, ինչը պարտադիր է: Պարզ չէ, թե ի՞նչ չափով է մեծացվում Ապարանը, ի՞նչ հողակտորների հաշվին, ու ինչ նպատակով: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից այդպես էլ չհաջողվեց բացատրություն ստանալ, թե ինչո՞ւ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցը «բացված չէ»: