Երեկ Մոսկվայի «Միաբանություն» ակումբի սկանդալային ղեկավար Սմբատ Կարախանյանը հայտարարել էր, որ մինչ ԲՀԿ-ի նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարությունը, Կրեմլում արդեն մի քանի օր առաջ տեղյակ էին ու քննարկում էին այդ թեման։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

«Ամենագետ մոսկվացիների քաջատեղյակ աղբյուրների մասին խոսեցինք ԱԺ ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ մամուլի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանի հետ.

«Իմաստ չեմ գտնում անհեթեթություններ մեկնաբանելու համար։ Եթե Մոսկվայում ինչ-որ ենթադրություններ են ունեցել՝ իրենց գործն է։ Բայց եթե այդտեղ ակնարկ կա, որ որեւէ մեկը կարող էր դրա մասին իմանալ նախօրոք՝ լինի Մոսկվայում, Տոկիոյում, թե Տորոնտոյում, իհարկե, դա ծիծաղելի է»»,- մեջբերում է «Իրավունքը»։