Լեւոն Տեր-Պետրոսյանի անսխալականության մասին առասպելը կործանվեց, կարծում է  «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը, ինչի մասին նա հայտնեց  «Ժամանակի» հետ զրույցում՝ անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը եւ դրա արդյունքում Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու ու ՀԱԿ հնարավոր թեկնածուին չպաշտպանելու մասին  որոշմանը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

««Նա մտածում էր, որ Ծառուկյանը կսատարի իրեն, կամ Ծառուկյանը կառաջադրվի իրենք կսատարեն, բայց երկուսն էլ չեղավ, հետեւաբար նրա անսխալականության առասպելը կործանվեց: Իսկ եթե, այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանն առաջադրի իր թեկնածությունը, ապա ես կհարգեմ նրա սահմանադրական իրավունքը»»,- մեջբերում է «Ժամանակը»: