Հալեպ քաղաքի Աս Սաբիլ թաղամասի բնակիչները զինված ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող Սիրիայի կառավարական բանակի աջակցության զանգվածային երթ են անցկացրել: Նրանք պահանջել են Հալեպ նահանգից եւ քաղաքից վտարել ահաբեկիչներին, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Հանրահավաքի մասնակիցները դատապարտել են ընդդիմության գրոհայինների հանցավոր գործողությունները, որոնք հարձակվում են քաղաքացիների տների վրա, խափանում էլեկտրա- եւ ջրամատակարարման ցանցերը: Քաղաքացիները բանակին կոչ են արել ոչնչացնել ահաբեկիչների բոլոր կայանները եւ Հալեպի ամբողջ տարածքում վերականգնել անվտանգությունն ու բնականոն կյանքը:
Միաժամանակ Ալ Անսիրի Աշ Շարքի, Քադի Ասքար, Ալ Լեմոն եւ Ալ Կաստելո թաղամասերում զինծառայողները հարձակվել են ահաբեկիչների կայանների վրա` ոչնչացնելով դրանք եւ վիրավորելով բազմաթիվ գրոհայինների:





























