Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս առանց պետական գրանցման, լիցենզիայի եւ հարկային մարմիններում հաշվառվելու մի շարք դեպքեր են բացահայտել Երեւանում եւ մարզերում: 

Այսպես, բաժնի աշխատակիցները օրերս ոսկերչական ապօրինի գործունեության դեպք են հայտնաբերել Կոտայքի մարզի Քանաքեռ-ավանում, որտեղ Անդրեյ Մանուչարյանը սեփական տան նկուղային հարկում ոսկյա իրեր էր զոդում եւ փայլեցնում: Օրերս էլ, ուսումնասիրելով ձեռնարկատիրական գործունեության հանգամանքները, հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները պարզել են, որ Երեւանում Հարություն Ղամբարյանը հարկային դաշտից դուրս` հիգիենայի պարագաների արտադրությամբ էր զբաղվում, Արման Սարգսյանը` կահույքի, իսկ Ռոբերտ Չեսմեջյանն ամրակների ապօրինի արտադրությամբ:

Մեկ այլ դեպքով էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն առանց ակցիզային դրոշմանիշների` «Գլորիա» տեսակի 450 տուփ սիգարետի եւ տարբեր տարողությամբ ու ապրանքանիշերով` 300 շիշ գինու եւ ավելի քան 1000 շիշ կոնյակների վաճառք են կանխել: