Այսօր` դեկտեմբերի 17-ին հայաստանի ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻ նախարարության նոր, 9-հարկանի մասնաշենքի կահավորման, տեխնիկական հագեցվածության հարցերը։

Մասնաշենքը կառուցված է նորագույն, սեյսմակայուն տեխնոլոգիաներով ու համապատախան ընդունված միջազգային չափանիշներին։ Այստեղ տեղակայվելու են նախարարության տարբեր ստորաբաժանումներ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնը, որն ապահովված է խոշոր աղետի դեպքում ինքնավար ու անխափան գործելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։

Նոր շենքում ստեղծված են նաեւ բոլոր անհրաժեշտ հարմարությունները` ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունվող հաշմանդամություն ունեցող անձանց համար (թեքահարթակներ, սանհանգույց, վերելակներ եւ այլն)։ Նման հարմարություն են ստեղծվել նաեւ նախարարության մյուս մասնաշենքերում` հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով։

ՀՀ ԱԻՆ առանձնացված ստորաբաժանումների` Դավիթաշենում տեղակայված «Արտակարգ քաղաք» տեղափոխման հետ կապված նախատեսվում է շուտով ավելացնել նաեւ ծառայողական ավտոբուսների քանակը։