Մագադանում սուր աղիքային գրիպի համաճարակ է բռնվել, միայն այս ամիս երկու հարյուր երեխա է հիվանդացել, որոնց մեծ մասը երեք տարեկանից փոքր է:

Ինչպես հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը, ամեն օր նորանոր հիվանդներ են բերում՝ բարձր ջերմությամբ եւ որովայնում սուր ցավերով:

Տեղական հիվանդանոցի մանկական ինֆեկցիոն բաժանմունքը լցված է: Բժիշկների տվյալներով, վարակի պատճառ են դարձել ներմուծված մրգերը, որ Կոլիմա են բերում հիմնականում Չինաստանից եւ բաժանում են մանկապարտեզներին:

Ներկայումս, չնայած ձեռք առնված անվտանգության միջոցառումներին, վարակը շարունակում է տարածվել օդա-կաթիլային ճանապարհով: Բժիշկները կարծում են, որ հիվանդությունը կնահանջի միայն գարնանը, երբ Կոլիմա կբերվի ռուսական արտադրանքը, հաղորդում է Գազետա.ru-ն: