Նախագահական ընտրություններում «Ժառանգության» խնդիրն է, որ թույլ չտան իշխանությունը  հանգիստ վերարտադրվի, այլ բոլոր հնարավոր միջոցներով մասնակցեն, որ այլընտրանք ձեւավորվի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, Րաֆֆի Հովհանիսյանը խոցելի տեղեր քիչ ունի` տնտեսական կապերով կապված չէ որեւէ մեկին, չի մասնակցել սեփականշնորհման թալանին, ստվերային պայմանավորվածություններ չունի եւ այլն եւ այլն:

«Քաղաքական առումով ինքը համախմբող թեկնածուի առավելությունները ունի»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը: Կանխատեսելով նախագահական ընտրություններըի ելքը` նա ասաց, որ որքան հասարակությունը ակտիվ լինի, այնքան ընտրությունները թեժ կլինեն: Հասարակության ակտիվության պարգայում չբացառեց նաեւ նախագահական ընտրությունների երկորդ փուլը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am