Դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրում իրար են բախվել «Ֆորդ» եւ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները:

Թեեւ վթարի հետեւանքով տուժածներ չկան, սակայն մեքենաները լուրջ վնասներ են կրել, որոնցից մեկը եղել է վրացական համարանիշով, իսկ վարորդն ազգությամբ չինացի է:

Լուսանկարներն՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am