«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ դեկտեմբերի 19-ին կազմել է 405,75 դրամ; Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 1,07 դրամով կամ 0,26%-ով:

Բորսայում այսօր վաճառվել է 2,5 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն էժանացել է միանգամից 2 դրամով՝ առքի փոխարժեքն իջել է մինչեւ 403-404 դրամ, վաճառքն իրականացվում է 406,5 դրամից սկսած:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր զգալի թուլացել է եւ եվրոյի, եւ ֆունտի նկատմամբ: Դա պայմանավորված է ԱՄՆ բյուջետային խնդիրների լուծման ձգձգմամբ, ինչպես նաեւ Գերմանիայում գործարար միջավայրի նկատմամբ վստահության աճով:

Ռուսաստանի կենտրոնական բանկը եւս իջեցրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,7606 ռուբլի: