«Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» ֆիլմի մոսկովյան շնորհանդեսին լեգենդար Ալեն Դելոնը, իր կամքից անկախ, իրար է խառնել ներկաներին:  Հանդիսատեսի ու լրագրողների ամբոխը, երկար սպասելով դերասանին, նրան տեսնելուն պես նետվել են դեպի եվրոպական կինոյի աստղը: Առավել հաջողակները կարողացել են լուսանկարվել լեգենդի հետ եւ ինքնագիր վերցնել, գրում է «ՖիլմՊրո»-ն:

«Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» քնարական կատակերգությունը հինգ նովելների միահյուսումն է: Ֆիլմի առանցքային պահը հենց Ալեն Դելոնի մասնակցությամբ դրվագն է:

Հիշեցնենք, դեկտեմբերի 18-ին Երեւանում կայացավ «Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» ֆիլմի շնորհանդեսը, որին ներկա էր Ալեն Դելոնը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ֆրանսիացի դերասանը խոստովանել էր, որ սիրո կարիք ունի եւ համբուրել էր հայ լրագրողուհուն: