Գալիք տարվա ամբողջ ընթացքում աշխատավոր եւ աշխատասեր մարդիկ հաջողություն կունենան։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց աստղաբան Լյուսյա Հակոբյանը։
«Հայտնի է, որ 2013 թվականը օձի տարի է, որն աչքի է ընկնում իր իմաստությամբ եւ խելքով։ Գալիք տարին լի կլինի գաղտնիքներով, հակասություններով, անկանխատեսելի իրադարձություններով։ Կլինեն ինչպես հաղթանականեր, այնպես էլ՝ պարտություններ։ 2013 թվականին տիեզերքը կօգնի բոլոր աշխատասեր մարդկանց։ Առավել հաճախակի կլինեն սոցիալական հակասությունները։ Անհրաժեշտ է բոլոր գործերը կարգի բերել, գիտակցաբար խնայել եւ ուժեղ լինել»,-ասաց աստղագետը, հավելելով, որ մեր երկրին 2013 թվականին ոչինչ չի սպառնա։ «Հայաստանը կապրի խաղաղ եւ երջանիկ»,- հավաստիացրեց Լյուսյա Հակոբյանը։





























