Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամանորյա ուղերձ է հղել` մաղթելով արդարություն եւ աղքատության վերացում:
«Անցնող տարվա ընթացքում առնչվելով հազարավոր մարդկանց խնդիրներին, ցավին ու դժվարություններին՝ մաղթում եմ այն, ինչ շատերին է այսօր պակասում մեր հրաշալի երկրում:
Հին Հռոմում պոետ Յուվենալն ասում էր. «Ժողովուրդը պահանջում է հաց եւ տեսարան»: Հազարամյակների քաղաքակրթություն անցած մեր ժողովրդին այսօր արդեն պետք է հաց եւ արդարություն:
Բոլորին հացով ապահովելու համար՝ հուսամ գալիք տարում կազատվենք իշխանավոր բիզնեսմեններից եւ տնտեսական անարդար մրցակցությունից: Բոլորին արդարություն տալու համար՝ հուսամ կազատվենք այն անիրավ դատավորներից, որոնք բիզնեսի են վերածել դատաիրավական համակարգը»,- նշել է Կարեն Անդրեասյանը:




























