Ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը հնարավոր է, սակայն քիչ հավանական: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ կան կարծիքներ, որ նոր ճգնաժամը կլինի ոչ թե U-աձեւ (կարճ ճգնաժամ, որին կհաջորդի երկարատեւ վերելք), այլ L-աձեւ (երկարատեւ անկում):

Ըստ Վ. Գաբրիելյանի՝ նոր ճգնաժամի ալիքի պատճառ կարող է հանդիսանալ Եվրոպայում պարտքային ճգնաժամի սրումը, ու դրա հետ կապված քաղաքական ու տնտեսական որոշ գործընթացներ: Սակայն վերջին զարգացումներն այս առումով լավատեսության հույս են ներշնչում:

Վ. Գաբրիելյանի կանխատեսմամբ՝ օտարերկրյա ներդրումները Հայաստանում հաջորդ տարի էապես կաճեն, իսկ այս տարվա 40% նվազումն ավելի շատ կարճաժամկետ միտում էր՝ պայմանավորված 1-2 խոշոր ներդրողների վարքագծով: