Քաղաքապետ Վազգեն Միքայելյանի խոսքով, բյուջեն ձեւավորվել է հավասարակշռության եւ խնայողության սկզբունքներով։ Վերջինս նշեց, որ Ստեփանակերտի զարգացման հիմնական ուղղությունը 2010 թվականին լինելու է բնակչության կենսամակարդակի լավացումը, ենթակառուցվածքների զարգացումը, բնակարանաշինությանը աջակցությունը, նոր բնակելի թաղամասերի կառուցումը, բազմաբնակարանային շենքերի վերանորոգումը եւ բակերի բարեկեցությունն ու խաղադաշտերի ստեղծումը։

Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի նախագծում 2010 թվականին եկամուտները կկազմեն 839 մլն 851 հազար դրամ, ինչը 11տոկոսով ավելի է 2009 թվականի եկամուտներից։ Այս տարվա ծախսային մասը կկազմի 105 մլն 73 հազար դրամ եւ շուրջ 14 տոկոսով ավելի անցած տարվա համեմատ։ 308 մլն 806 հազար դրամ նախատեսված է ծախսել շինարարության ոլորտի վրա։

Բյուջեի ճեղքվածքը կկազմի 20 մլն 806 հազար դրամ։