Հայաստանի նախագահի թեկնածուների մեծամասնությունը քաղաքական կապիտալ չունի: Լրագրողներին նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Ըստ նրա` այդ գնահատականում անձնական ոչինչ չկա: «Ընտրություններին հարգանքի արժանի մարդիկ են մասնակցում: Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանն ունեն որոշակի անցած ուղի, քաղաքական կապիտալ: Նույնը չեմ կարող ասել մնացած թեկնածուների մասին», – հայտարարել է Հ. Սահակյանը: Նա հավելել է, որ տվյալ գնահատականն անձնական չէ, այլ  զուտ քաղաքական:  «Որպես վարկանշային կարելի է առանձնացնել միայն այս երեք քաղաքական գործիչներին` գործող նախագահին զուգահեռ», – հայտարարել է Հ. Սահակյանը:

Ըստ նրա`  այս կամ այն թեկնածուի կերպարի վրա ազդող քաղաքական մի շարք գործոններ կան: Օրինակ,  «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում այդպիսին կարող է դառնալ նրան աջակցելու «Ազատ դեմոկրատների» (խորհրդարանական խմբակցության նախկին գործընկերներ) մերժումը: «Սակայն այս կամ այն թեկնածուի իմիջի գործոնները կախված են տվյալ քաղաքական ուժերից, այլ ոչ թե՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունից: Մենք գիտենք մի շարք պոտենցիալ թեկնածուների չառաջադրվելու որոշումների մասին, սակայն, ներեցեք, ՀՀԿ-ին դրանում պետք չէ մեղադրել», – հայտարարել է Հ. Սահակյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. փետրվարի 18-ին: Ընտրություններին կմասնակցեն ութ թեկնածուներ`

 

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am