Կրասնոյարսկի երկրամասի Ենիսեյսկ քաղաքի բնակելի տան հրդեհը խլել է 2-15 տարեկան չորս երեխաների կյանք: Հարբած ծնողները փրկվել են` դուրս նետվելով այրվող տան պատուհանից:

Հրդեհը բռնկվել էր Աբալոկովո կայաարանի մեկհարկանի բնակելի տանը: Երբ ժամանել են հրշեջները, տունն արդեն պատված է եղել կրակով: Այրված տանը հայտնաբերվել են չորս երեխաների այրված դիակներ` 11 եւ 15 տարեկան տղաների եւ 12 եւ 2 տարեկան աղջիկների, հայտնում է vesti.ru-ն:

Այդ շրջանի ԱԻՆ-ի  մամուլի ծառայությունում պատմել են, որ  զոհված երեխաների ծնողները հրդեհի ժամանակ հարբած են եղել, սակայն կարողացել են պատուհանով ինքնուրույն դուրս գալ տնից: Մայրը լուրջ այրվածքներ է ստացել, նա վերակենդանացման բաժանմունքում է, հայրը չի տուժել: