Հունվարի 14-ին հերթական ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ինչպես հայտնում է  NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ժամը 01:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասում՝ Բաղրամյան եւ Վերածնունդ փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել Սպիտակ քաղաքի բնակիչ 47-ամյա Սարգիս Հարությունյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի 34 ՍR 987 համարանիշի եւ Արմեն  Սահակյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 01 ՕԼ 802 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի բնակիչներ, 28-ամյա Արթուր եւ Կորյուն Սահակյան եղբայրները:

Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապրհային ոստիկանները՝ հետաքննիչ Ստեփան Համբարյանի գլխավորությամբ: