Հունվարի 14-ին, ժամը 10:20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայք մարզի «Արզնի» ՀԷԿ-ի տարածքում տեղի է ունեցել քարաթափում, տուժածներ չկան:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ՀԷԿ-ի վարչական շենքին հարակից սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով վնասվել է տանիքը` 7 քմ մակերեսով եւ առկա է 4-5 քարաբեկորների անկման վտանգ, անհրաժեշտ է համապատասխան մասնագետների եզրակացությունը:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am





























