Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր նոր «Ազատությունն աշխարհում 2013. Հավասարակշռության մեջ ժողովրդավարության նվաճումները» զեկույցում, հերթական անգամ Հայաստանը համարել է «մասամբ ազատ» երկիր:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում քաղաքական իրավունքների վարկանիշը բարելավվել է՝ 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում բռնությունների բացակայության, ինչպես նաեւ ընդդիմադիր կուսակցությունների խորհրդարան անցնելու շնորհիվ:
Հայաստանը քաղաքական իրավունքների վարկանիշում ստացել է 5 բալ՝ 7 հնարավորից, ինչպես նաեւ 4 բալ քաղաքացիական իրավունքների ոլորտում:
Նշենք, որ «մասամբ ազատ» երկրներ են ճանաչվել նաեւ Վրաստանն ու Թուրքիան, իսկ ահա Ադրբեջանը, Իրանն ու Ռուսաստանը ճանաչվել են «ոչ ազատ» երկրներ:
Զեկույցի «վիճելի տարածքներ» բաժնում ներառվել է նաեւ Լեռնային Ղարաբաղը, որը բարելավել է քաղաքական իրավունքների իր վարկանիշը (5 բալ) եւ նույնպես ունի «մասամբ ազատ» երկրի կարգավիճակ:





























