Սանկտ Պետերբուրգում ծեծի է ենթարկվել Վլադիմիր Նաբոկովի վեպի հիման վրա «Լոլիտա» ներկայացման բեմադրիչ Արտյոմ Սուսլովը: Ատրճանակով սպառնացող անհայտ անձինք ստիպել են խոստովանել, որ նա մանկապիղծ է:

Սուսլովին հեռախոսով հրավիրել են  «Լոլիտայի» վերաբերյալ հարցազրույցի: Ավտոկայանատեղիում փակ դեմքերով անհայտ երեք անձինք հարձակվել են Արտյոմի վրա, նրանցից մեկն ատրճանակ է ունեցել, որով սպառնացել է տուժածին,«Ռոսբալտին» հայտնել են «ԲՕԼՏ» բանաստեղծական  ակումբից:

Արտյոմին գցել են գետին եւ սկսել ծեծել՝ ստիպելով խոստովանել, որ  մանկապիղծ է: Հարձակվողներից մեկը  տեսախցիկով ձայնագրել է Սուսլովի խոսքերը՝ դեմքը լապտերիկով լուսավորելով: Տուժածը կասկածում է, որ այդ ձայնագրությունը կարող է հայտնվել համացանցում՝ մանկապղծության թեմատիկայով: 

Ծեծի պատճառը նրանք նշել են  «ՎԿոնտակտեում» Սուսլովի էջին Սալլի Մանի լուսանկարները: Սալի Մանն ԱՄՆ-ի կառավարության հայտնի լուսանկարիչ է, հայտնի է մերկ երեխաների  գեղարվեստական լուսանկարներով, նկարել է իր ընտանիքին:

Հարձակումից հետո Սուսլովը հրաժարվել է հիվանդանոցում պառկելուց եւ այժմ  ենթարկվում է քննության՝ հետագայում ոստիկանություն դիմելու  համար: Ըստ նախնական տվյալների՝ նա գլխուղեղի ցնցում է ստացել: