«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության պատգամավորները Ռուսաստանի Պետդումայում օրինագիծ են ներկայացրել, որը չեղյալ է հայտարարում ամերիկացիների՝ ռուս երեխաներին որդեգրելու վերաբերյալ արգելքը։ Այս մասին իր անձնական բլոգում հաղորդել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը։
Գուդկովը գրել է, որ պատգամավորներ Իլյա Պոնոմարյովն ու Վալերի Զուբովը ռուս որբ երեխաների որդեգրությունը չեղյալ հայտարարող օրինագիծ են մտցրել՝ «Նովայա գազետա»-ի հանձնագրի հիման վրա: Հանձնագիրը ներկա պահին ստորագրել է 140 հազար մարդ։ Ուրբաթ՝ հունվարի 18-ին, պրոֆիլային հանձնաժողովի նիստի ժամանակ «Սպրավեդլիվայա Ռոսիայի» պատգամավորները պատրաստվում են առաջարկել, որ օրինագիծը քննարկվի արագացված կարգով, հաղորդում է «ՖեդերալՊրեսը»:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին Պետդումայի պատգամավորները վերջնականապես հավանություն էին տվել «Դիմա Յակովլեւի օրենքին, որը Մոսկվայի պատասխանն էր ԱՄՆ-ում ընդունված «Մագնիտսկիի ակտին»: Դեկտեմբերի 28-ին Պուտինը ստորագրել է օրենքը, որով ամերիկացիներին արգելվում է որդեգրել ռուս որբ երեխաներին։





























