Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2012թ գրանցվել է դատապարտյալի 138 ամուսնություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Իսկ 2011թ արձանագրվել է 137 ամուսնություն, իսկ 2013թ` առայժմ մեկ:

Ամուսնական ամբողջական արարողակարգով 2011թ գրանցվել է ընդամենը մեկ ամուսնություն, երբ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նման ցանկություն է հայտնել եւ նրան թույլ են տվել ու կազմակերպել են իսկական հարսանիք: Իսկ 2012թ ամուսնական արարողակարգեր չեն արձանագրվել, պարզապես ամուսնության գրանցումներ են եղել, ՔԿԱԳ-ի ներկայացուցիչ է հրավիրել կալանավայր:

Ավելի վաղ NEWS.am-ը պատմել էր 2013թ ՔԿՀ-ում արձանագրված միակ հարսանիքի մասին: